Վրաստանի կառավարությունը կօգնի աղետից տուժած գյուղացիներին

Վրաստանի կառավարությունը կօգնի աղետից տուժած գյուղացիներին

Վրաստանի կառավարությունը կօգնի աղետից տուժած գյուղացիներին: Համապատասխան որոշումը վարչապետը հայտարարեց կառավարության նիստում:

Ինչպես նշեց Գիորգի Գախարիան, ապագայում, գյուղատնտեսական ծրագրի սահմաններում, կհայտնվի ևս մեկ նոր, համապատասխան ծրագիր: Նախաձեռնությունը ներառում է նաև աջակցել խաղողի այգիներ ունեցող տուժած ֆերմերներին:

«Ինչպես գիտեք, մենք ունեցել ենք բնական աղետներ մի քանի շրջաններում, հատկապես Կախեթիում, որը տուժել է կարկուտից, ինչպես նաև Ռաճայում: Ո՞րն է փոփոխությունների բուն էությունը – Ինչպես գիտեք, գյուղատնտեսության նախարարությունն արդյունավետորեն աշխատում է գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում, սակայն, մեր ֆերմերներին դեռևս պետք է ագիտացիա, որ որքան հնարավոր է շատ անձինք ներգրավվեն և օգտվեն այս ծրագրից, բայց սա գլխավորը չէ: Այսօրվա դրությամբ տեսանք, որ մեր ֆերմերներից շատերը տուժել են աղետից, և մենք որոշել ենք նախաձեռնել նոր, լրացուցիչ ծրագիր, որպեսզի աղետից տուժած ֆերմերները հնարավորություն ունենան ստանալ նոր, ավելի բարձրորակ սորտեր պետական օգնության շնորհիվ և ամենակարևորը, սա վերաբերում է նաև խաղողի այգիներին: Կարևոր է, որ գյուղատնտեսության նախարարությունն այս ծրագրով օգնի վրացի ֆերմերներին և խաղողագործերին՝ ավելի բարձր որակի և արժեքի խաղողի վազերով փոխարինի երկրում առատ տարածված տեսակները: Այս ծրագիրը կսկսվի այս տարի ՝ 2020 թվականի հուլիսի 15-ից հետո, տուժած ֆերմերների համար և այնուհետև կշարունակվի: Սա շատ կարևոր է, քանի որ մենք կկարողանանք աստիճանաբար փոխարինել որակյալ սորտերով ինչպես խաղողի այգին, այնպես էլ այլ բազմամյա մշակույթները», – ասում է Գախարիան: