Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում գտնվող կամրջի հատվածը կրկին նորոգվում է

Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում գտնվող կամրջի  հատվածը կրկին նորոգվում է

Կրկին նորոգումներ են իրականացվում Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում կամրջի մոտ գտնվող ճանապարհի մի հատվածում:

Ինչպես մեզ պատասխանեց ԱՐԱԼԻ ճանապարհաշինական ընկերության պատասխանատուն, ներկայումս ասֆալտի հին շերտը հանվում է, քանի որ անհրաժեշտ է ճանապարհի երկու հատվածների հանգույցը բերել ստանդարտ վիճակի:

Այդ պատճառով երկու կողմերից հանվում է 10 մետր ասֆալտ, որպեսզի փոսեր չլինեն:

Հիշեցնենք, որ NOR ռադիոն նախկինում հեռարձակել էր, որ Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում կամրջի մոտ ճանապարհի մի հատված է վերանորոգվում, որը շարքից դուրս էր եկել: