Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի վերականգնման համար անցկացվել է մրցույթ

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի վերականգնման համար անցկացվել է մրցույթ

Քաղաքապետարանի զարգացման հիմնադրամը, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը մրցույթ են անցկացրել Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի ամբողջական վերականգնման համար:

Մրցույթի ընդհանուր գումարը կազմել է 3093938 լարի: 2780000 լարի գումարի դիմաց մրցույթը շահեց «ამხანაგობა არპი ჯგუფი» շինարարական ընկերությունը :

Նշենք, որ մի քանի տարի անընդմեջ NOR ռադիոկայանը գրում է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի վիճակի մասին, որը կիսաքանդ վիճակում է, ամեն տարի պատերի ճեղքերը խորանում են:

Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի վերանորոգման համար նախատեսված է 3 միլիոն լարի

Երբ կսկսվեն Նինոծմինդայի թիվ 1 և Ղաուրմա գյուղի դպրոցների վերանորոգումը՝ անհայտ է

Պատգամավորը ծանոթացավ Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի խնդիրներին