«Արշալույս» թերթը նոր գլխավոր խմբագիր ունի

«Արշալույս» թերթը նոր գլխավոր խմբագիր ունի

«Արշալույս» թերթի գլխավոր խմբագիր է դարձել 36-ամյա Լուսինե Վարդանյանը:

Լուսինե Վարդանյանը ավարտել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի լրագրության բաժնում: Մասնակցել է Հայաստանի «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված մրցույթին և վարել հեղինակային ծրագիր: Այնուհետև 2010թ.-ին Լուսինեն վերադարձել է Նինոծմինդա և սկսել աշխատել «Արշալույս» թերթում որպես թղթակից:

«Արշալույս» հայալեզու թերթը լուսաբանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղի ունեցող սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտի, ինչպես նաև երկրում առկա կարևորագույն իրադարձությունները:

«Այսօր տպագիր ԶԼՄ-ները ունեն իրենց կարևոր դերն ու նշանակությունը, որոնք մշտապես թարմացվող նոր գաղափարների շնորհիվ միշտ էլ պահանջարկ են ունենալու: Կարող եմ վստահաբար ասել, որ այս պահից սկսած պետք է աշխատեմ թերթին նոր շունչ հաղոդել: Փոփոխություններ կլինեն թե դիզայինի և թե բովանդակության մեջ: Մեր խմբագրական թիմի նպատակն է ընթերցողին մատուցել որակյալ, ճշգրիտ և բազմազան տեղեկատվություն»,- նշեց Լուսինե Վարդանյանը: