Ինչպես են Նինոծմինդայում բնակիչները պատրաստվում ջեռուցման սեզոնին. Հարցում

Ինչպես են Նինոծմինդայում բնակիչները  պատրաստվում  ջեռուցման սեզոնին. Հարցում

Նինոծմինդան գտնվում է բարձրալեռ գոտում և ձմռան սեզոնին Վրաստանի մյուս շրջանների հետ համեմատած անհամեմատ ցուրտ է:

Հոկտեմբերի 12 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, որով փորձեցինք պարզել, թե ինչպես են բնակիչները պատրաստվում դիմավորել ձմռան ամիսները եւ ինչով ու ինչպես են ջեռուցելու բնակարանները:

Բնակչության մի մասը պատասխանեցին, որ տները ջեռուցում են բնական գազով, մի մասն էլ նշեցին, որ ջեռուցումը կատարվում է փայտի եւ հիմնականում անասնակուից պատրաստված աթարով:

Վառելափայտ վաճառողներից մենք տեղեկացանք, որ 1 շարք կարմի փայտի գինը կազմում է 420 – 450 լարի, իսկ սպիտակ փայտի արժեքը՝ 320 – 350 լարի:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ինչպես են Նինոծմինդայում բնակիչները պատրաստվում ջեռուցման սեզոնին. Հարցում