Հենզել Մկոյանի նախընտրական ծրագիրը

Հենզել Մկոյանի նախընտրական ծրագիրը

Իմ կարգախոսն է՝

ժողովրդի հետ,

ժողովրդի համար:

▪︎Պաշտպանել և իմ հնարավորության սահմաններում անել ամեն ինչ ամրապնդելու մեր հանրապետության անկախությունը և սկզբունքները:

▪︎Առանձնակի ուշադրություն դարձնել մարդու իրավունքների, պարտականությունների, ազատությունների, պաշտպանության վրա, որպեսզի թույլ չտրվի քաղաքացիների նկատմամբ կամայականություններ, թեկուզ և ում կողմից էլ նկատվեն, ու հասնել քաղաքացիների կողմից հասարակական և անձնական շահերի զուգակցման սկզբունքների պահպանմանը:

▪︎Գազաֆիկացնել՝ բնական գազ մատակարարել, Նինոծմինդայի ևԱխալքալաքի մունիցիպալիտետների բոլոր գյուղերին, առանց որևէ բացառության:

▪︎Խորհրդարանում հարց բարձրացնել Վրաստանի քաղաքացիության շնորհման նպատակով առկա բարդությունների և դժվարությունների մասին և խթանել այդ գործընթացի հեշտացմանը:

▪︎Դիմել պետական համապատասխան մարմիններին, հողի սեփականաշնորհման կարգի պարզեցման նպատակով:

▪︎Երաշխավորել պետական մարմիններին մոտ դպրոցների վերականգման, կառուցման և անհրաժեշտ սանիտարային պայմանների ստեղծման համար` ժամանակակից չափանիշներին համապատասխան:

▪︎Դիմել կրթության և գիտության նախարարություն, որպեսզի հայոց լեզվի ուսուցիչների համար էլ նախատեսվի ուսուցչի կարգավիճակը բարձրացնող քննություն, որ այս մասնագետները ևս վարձատրվեն բարձր աշխատավարձով, ինչից մինչ օրս զուրկ են:

▪︎Նպաստել գյուղի զարգացմանն ու բարելավմանը՝

-միջգյուղական ճանապարհների ասֆալտապատում

-ծիսական տների, ակումբների և մարզադպրոցների վերանորոգում

-խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցում և վերանորոգում

-լուսավորության անցկացում:

▪︎Իմ գործունեությամբ նպաստել փոքր բիզնեսի զարգացմանը և ֆերմերներին աջակցող ծրագրերի ներդրմանը:

▪︎Օգնել տեղական ինքնակառավարման մարմիններին մունիցիպալիետների էկոնոմիկայի զարգացման գործում:

▪︎Նպաստել ուսուցիչների, բժիշկների, ոստիկանների աշխատավարձերի և թոշակառուների գումարի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

▪︎Ուշադրության կենտրոնում պահել մունիցիպալիտետների երիտասարդությանը հուզող հիմնախնդիրները և սատար կանգնել մտավորականությանը:

▪︎Պաշտպանել ազգերի իրավահավասարությունը: Աջակցել բազմազգ ժողովրդի բարեկամության ամրապնդմանը:

▪︎Խթանել Ջավախքի մշակույթային, կրթական և կրոնական կապերի ամրապնդմանը Վրաստանի և Հայաստաի միջև:

▪︎Խորհրդարանի անդամ ընտրվելիս պարտավորվում եմ պաշտպանել մեր շրջանի հասարակության և ընդհանրապես մեր ողջ տարածաշրջանի շահերը: