Գերի ընկած Ազնիվ Բաղդասարյանի մասին

Գերի ընկած Ազնիվ Բաղդասարյանի մասին

Նյութի սկզբնաղբյուր՝ m.sputnikarmenia.am

Գերի ընկնելուց առաջ կինն ապրել է հայկական գյուղերից մեկում։ Ապրել է կատվի հետ, որը հիմա սպասում է Ազնիվին։

Ադրբեջանցիների հրապարակած տեսագրությունը, որում Ազնիվ անունով կինն ադրբեջանցի զինծառայողներին ասում է` համեցեք ձեր տուն, մեծ աղմուկ բարձրացրեց և տևական ժամանակ քննարկման թեմա դարձավ սոցցանցերի հայկական տիրույթում։ Ակնհայտ էր, որ տեսանյութը բեմականացված է, և մարդկանց մոտ կասկած առաջացավ` կինը հա՞յ է, թե՞ ոչ։ Ավելի ուշ Ազնիվը հայտնվեց Բաքվում կազմակերպված ասուլիսին և պատմեց, որ գիտակցությունը կորցրել է այն խանութում, որտեղ աշխատել է, իսկ երբ գիտակցության է եկել, կողքին արդեն ադրբեջանցի զինվորներ են եղել։

Հայաստանում քչերը գիտեին, որ կինն իրականում հայուհի է, անունն էլ` Ազնիվ։ Իմացողների մեծ մասը Ազնիվի հարևաններն էին, որոնք նրա հետ նույն գյուղում (անունը գիտակցաբար չի նշվում – խմբ.) էին ապրում։ Տեսագրությունը տեսնելուց հետո հարևանները հասկացել են, որ դժբախտություն է պատահել։

Окна квартиры Азнив Багдасарян

Ազնիվ Բաղդասարյանի տան պատուհանները

«Երբ տեսա, հասկացա` մեր Ազնիվը գերի է ընկել։ Նույն օրը ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից», – ասում է գյուղապետը։

Прихожая в квартире Азнив Багдасарян

Ազնիվ Բաղդասարյանի բնակարանում

ՀՀ ԱԱԾ–ում հաստատել են , որ ադրբեջանցիները գերի են վերցրել Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին։ Վերջերս նրան այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Գյուղում մեզ պատմեցին, որ Ազնիվը որոշ ժամանակ աշխատել է Արցախում` տեղի խանութներից մեկում։

«Սիրտս պայթում է մեր Ազայի համար: Ինչքան են վախեցրել երևի, որ էդ ամեն ինչին մասնակցել է», – ասում է Ազնիվի հարևաններից մեկը:

Ազնիվը մենակ է ապրել Պուշոկ անունով կատվի հետ։ Երկու դուստրերն ամուսնացած են, բնակվում են Ռուսաստանում, շփում չունեն մոր հետ։ Ամուսին չունի, ծնողները մահացել են, միակ ընկերները համագյուղացիներն են։ Կարմիր խաչի միջոցով նա նամակ է ուղարկել մտերիմ հարևանուհուն։

Соседка Азнив Багдасарян

Ազնիվ Բաղդասարյանի հարևանուհին

«Նամակում նա մի քանի նախադասություն է գրել` ամեն ինչ լավ է, մի անհանգստացի՛ր, ոչ մեկին մի լսիր։ Իսկ վերջում գրել է. «Շուտով կհանդիպենք, ջանա»։ Այո, այդպես էլ գրել է։ Դա նրա ձեռագիրն էր, ես հատուկ համեմատել եմ նրա նոթատետրի գրառումների հետ։ Ի պատասխան ես փոխանցեցի, որ կատվի հետ ամեն ինչ լավ է, տանն ամեն ինչ նորմալ է, մենք սպասում ենք նրան։ Նա դեռ չի զանգել, բայց Կարմիր խաչից ասացին, որ զանգելու հնարավորություն կտան նրան։ Երևի ինձ կզանգի», – ասել է Ազնիվի ընկերուհին։

Հարևանուհին պատահաբար չհիշատակեց կատվին։ Պուշոկը ծնված օրվանից Ազնիվի մոտ է։ Նրանք շատ կապված էին միմյանց հետ։ Ազնիվի բացակայության ընթացքում կատվի մասին հոգ է տանում ընկերուհին։

Кот Азнив Багдасарян

Ազնիվ Բաղդասարյանի կատուն

«Նրանք նույնիսկ նման են իրար։ Ազան չաղլիկ է, կատուն էլ էր չաղանում։ Ավելին ասեմ` մեր ամբողջ գյուղում ու հարևան բոլոր գյուղերում չկա մեկը, ով հատուկ կեր է առնում իր կատվի կամ շան համար։ Միայն Ազնիվն էր ամիսը մեկ գնում քաղաք ու խանութից մի քանի կիլոգրամ հատուկ կեր առնում իր կատվի համար», – պատմում է գյուղապետը։

Գյուղում հիմա նույնիսկ վախենում են մոտենալ նեղացած կատվին։ Ասում են` օրերս Պուշոկն այնքան է չարացել, որ քշում է փողոցային բոլոր կատուներին։

Գյուղում մեծ հույս ունեն, որ քմահաճ կատվի տիրուհին շուտով կվերադառնա։ Բայց դա միայն հույս է։ Գործնականում գերեվարվածներին եթե անգամ փոխանցում են, ապա երրորդ երկիր են ուղարկում։

Եվ ոչ ոք չգիտի` Պուշոկը դեռ ինչքան է սպասելու Ազնիվին…

Прихожая в квартире Азнив Багдасарян

Ազնիվ Բաղդասարյանի բնակարանը

m.armeniasputnik.am