«Ընտրաշրջանի խոստումների մեծ մասը ոչ էլ իրականանում է». Բնակիչներ

«Ընտրաշրջանի խոստումների մեծ մասը ոչ էլ  իրականանում է». Բնակիչներ

Ուչմանա եւ Թորիա գյուղերում անցկացրեցինք հարցում թե բնակիչները կմասնակցեն ընտրություններին, եւ ընտրություններից առաջ կամ հետո ինչ խնդիր կուզենային որ լուծվեր:

Թորիայի բնակիչներից մեկի խոսքով. «Ընտրություններից առաջ գալիս են խոստումներ են տալիս ու գնում են, բայց խոստումների մեծ մասը ոչ էլ իրականանում է: Գյուղում խնդիրները շատ -շատ են, բայց կարեւոր խնդիր է հանդիսանում ճանապարհի ասֆալտապատումը, մանկապարտեզի բացակայութունը եւ այլն»:

Թորիայի մեծահասակ բնակիչներից մեկն էլ պատմեց. «Մի քանի օր առաջ վատ էի զգում ինձ, մինչեւ շտապօգնության ավտոմեքենան եկավ տեղափոխելու, 20 րոպեից ավել տեւեց այդ 3 կմ -ը մինչեւ հասանք հարեւան Հեշտիա գյուղ: 20 րոպեի ընթացքում հիվանդ մարդը մինչեւ հասնի հիվանդանոց հնարավոր է որ մահանա: Ճանապարհների հարցը ամենա առաջնային խնդիրներից մեկն է»:

Ուչմանայի բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Գյուղում խնդիրները բազմազան են, առաջնայիններից է խմելու ջրի խնդիրը, երիտասարդների համար սպորտով զբաղվելու վայր կառուցելը, մեծահասակներին ձմռանը հավաքվելու վայր կառուցելը եւ այլն»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · «Ընտրաշրջանի խոստումների մեծ մասը ոչ էլ իրականանում է». Բնակիչներ