Հեշտիայի արծիվները սահմանին

Հեշտիայի արծիվները սահմանին

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչները դիմել էին NOR ռադիոյին լուսաբանելու համար ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության ընթացքում, առաջնագծում կենաց – մահու պայքար մղող Հեշտիայի հերոս տղաների մասին։

Нет описания.
Սպիտակ ճակատի Ջավախքի հերթական հերոսը
Վանիկ Նորիկի Աստոյանը, ծնվել եւ մեծացել է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, բժշկական բարձրագույն կրթություն ստացել է Երեւանում: Աշխատում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, Էրեբունի հիվանդանոցում:
Нет описания.
Վանիկ Աստոյանը վիրահատում է վիրավորին Ստեփանակերտի հրթիռակոծության ընթացքում
Нет описания.
Կարեն Սամվելի Գրքիկյանը Ջավախքի քաջ որդիներից է, ծնվել եւ մեծացել է Հեշտիա գյուղում: Սովորել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Ավարտելուց հետո բախտ է վիճակվում ծառայության անցնել ԼՂ -ում եւ մեկտեղ սովորել Երեվանի մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը, մագիստրատուրայի բաժին: Կարենն արդեն 5 տարի է պատվով է կատարում իր առջեւ դրված ռազմական գործողությունները, նա մասնակցել է նաեւ ապրիլիյան պատերազմին: Կարենը ունի կապիտանի կոչում, զորամասում զբաղեցնում է շտաբի պետի պաշտոնը, նա մի քանի անգամ պարգեւատրվել է մեդալներով եւ պատվոգրերով: Սեպտեմբերի 27 -ին սկսված ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության ընթացքում, Կարենը հրամանատարության հետ մեկտեղ ծանր մարտեր է վարել: Երբ հարձակում է կատարվել թշնամու կողմից, Կարենը իր ընկերների հետ կազմակերպել են գրագետ նահանջ, ծուղակի մեջ գցելով հակառակորդի 200 -ից ավել զինվորների եւ ջարդելով թշնամուն հետ են շպրտել ելման դիրքեր:
Нет описания.
Թաթարյան Վալերիկ Սահակի
Нет описания.
Թաթարյան Գարիկ Վալերիկի
Нет описания.
Էգնատոսյան Սեւակ Ներսեսի
Нет описания.
Բերիկյան(Սիմոնյան) Սերգեյ Միշայի
Нет описания.
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված Վալերի Դանելինը (Վարդանյան) արմատներով Հեշտիա գյուղից է:
Нет описания.
Վալերի Դանելինը (Վարդանյան) ՀՀ ԶՈՒ օդաչու էր եւ ուներ մայորի կոչում:
Դանելինը 33 տարեկան էր: Ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա՝ դուստր եւ որդի: Բնակվում էր Գյումրիում:
Нет описания.
Սիմոնյան Վահան Պողոսի
Нет описания.
Թամասյան Գրիշա Աշոտի
Нет описания.
Ֆրունզ Մխիթարյան (Փնջոյան) Արմենի
Нет описания.
Անտոն Էգնատոսյանը ծնվել է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Անտոն Էգնատոսյանը մասնակցել է 1990 -1994 թ -ի պատերազմին, Քառօրյա պատերազմին, հայ – ադրբեջանական բախմանը՝ Տավուշում (2020թ -ի հուլիս ) եւ մասնակցում է հայ- ադրբեջանական բախմանը՝ Արցախում (2020 թ -ի սեպտեմբեր)։