Մեծ Գոնդուրայից Ծառուկյանների ընտանիքը զբաղվում է թռչնաբուծությամբ /տեսանյութ/

Մեծ Գոնդուրայից Ծառուկյանների ընտանիքը  զբաղվում է թռչնաբուծությամբ /տեսանյութ/

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում Հարություն Ծառուկյանի ընտանիքը զբաղվում է ընտանի տարբեր թռչունների բուծմամբ:

Ընտանիքը այս գործով զբաղվում է արդեն 6 տարի:

Այս գործով զբաղվելու հիմնական դժվարությունը, ըստ Հարությունի, թռչունների իրացումն է: Նա նշում է, որ համավարակի պատճառով մարդիկ փող չունեն: Համավարակի պատճառով դժվար է թռչունների համար կեր ձեռք բերել: Թռչնաբույծը կերը ձեռք է բերում Կումիս, Վաչիան և Չանդուրա գյուղերից:

Հարությունը նաև նշում է, որ դժվար է զրոյից հավ բուծել, այդ պատճառով ձեռք է բերում հավի ճտեր Կումիս գյուղից, որոնք ընդամենը մի քանի ժամ կամ մի օր առաջ են ծնվել և մեծացնում արդեն իր ֆերմայում: Հարությունի ֆերմայում կան երկու տեսակի ածող հավեր, մսատու հավեր, հնդկավեր, սագեր, բադեր և ցեսարկաներ /խայտահավեր/:

Հարությունը հավերը վաճառում է Նինոծմինդայում, նաև ամեն կիրակի թռչուններին տանում է Ախալցիխե, նաև վաճառում է տնից: