Ինչպիսին էր տարին Թորիայի եւ Ուչմանայի բնակիչների համար. կարծիք

Ինչպիսին էր տարին Թորիայի եւ Ուչմանայի բնակիչների համար. կարծիք

Նինոծմինդայի շրջանի Թորիա եւ Ուչմանա գյուղերում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե ինչպես են պատրաստվում ձմռանը եւ ինչպիսին էր ընդհանուր 2020 թվականը բնակիչների համար:

Թորիայի բնակիչներից մեկը նշեց. «Տարվա մասին, առաջին հերթին դժգոհությունս կարտահայտեմ, որ այս վիրուսը եւ հիվանդությունը գոյություն ունի, սա ամենա մեծ խնդիրն է բոլորիս համար: Իսկ թե մթերքով ինչքան ստացանք եկամուտ եւ այլն, կարծում եմ դա այդքան էլ էական չէ հիմա, ամենա կարեւորը խաղաղությունն է մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին, բոլորիս նպատակը հիմա դա է, միայն խաղաղություն»:

Ուչմանայի բնակչի խոսքով. «Ձմռանը որոշ չափով նախապատրաստվել ենք, ինչ վերաբերվում է տարվան, ապա շատ վատ տարի էր: Այս տարի կորոնավիրուսի պատճառով ճանապարհները փակեցին, աշխատանք չկա որ ժողովուրդը աշխատեն: Կարտոֆիլի բերքատվությունը այս տարի էլի ոչինչ: Բնակիչները այս տարի անասունների համար խոտի խնդիր շատ ունեցան, որովհետեւ խոտը քիչ էր իսկ գինը շատ բարձր, քանի որ մեկ տուկի գինը կազմում է 8 լարի»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ինչպիսին էր տարին Թորիայի եւ Ուչմանայի բնակիչների համար. կարծիք