Նոյեմբերի 6-7-ը Վրաստանի բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն

Նոյեմբերի 6-7-ը Վրաստանի բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 6-ից 7-ը Վրաստանում սպասվում է սառը և խոնավ օդային զանգվածի տարածում, ինչպես նաև անձրև և ամպրոպ:

«Երբեմն կփչի արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի, ծովում հնարավոր է 3-4 բաթ փոթորիկ, իսկ երկրի բարձրալեռ գոտում՝ ձյուն»,- հայտարարել են Միջավայրի ազգային գործակալությունում:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի վարարման, իսկ բարձր լեռնային գոտիներում՝ սողանքի պատճառ: