Կորոնավիրուսի 2 901 նոր դեպք Վրաստանում. նոյեմբերի 8

Կորոնավիրուսի  2 901 նոր դեպք Վրաստանում. նոյեմբերի 8

Նոյեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 901 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 57 753 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 799 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 42 572 մարդ:

Այսօր վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 475: aliq.ge