Հեշտիայում էլեկտրասյունը ուղղելուց հետո կրկին թեքվեց

Հեշտիայում  էլեկտրասյունը ուղղելուց հետո կրկին թեքվեց

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում թեքված էլեկտրասյունը ուղղելուց հետո այն կրկին թեքվել է: Էլեկտրասյանը հիմա ամբոջովին պահում են միայն էլեկտրալարերը:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի Energo-Pro Georgia -ի աշխատակցի հետ ով մեզ հետ զրույցում նշեց. «Մենք աշխատանքները իրականացրեցինք, ուղղեցինք տվյալ էլեկտրասյունը որի շուրջը ջուր էր, բայց այն կրկին թեքվեց: Դա ուղղել հնարավոր չէ, պետք է էլեկտրասյան տեղը փոխել: Էլեկտրասյան տեղափոխման աշխատանքները այս տարի կիրականացվի, իսկ թե հստակ երբ դեռեւս չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ NOR ռադիոն օրեր առաջ տեղեկացրել էր, որ աշխատանքներ են տարվելու Հեշտիա գյուղում: