Նոր տարին նշվելու է, թե ոչ. բնակիչներ

Նոր տարին նշվելու է,  թե ոչ. բնակիչներ

Այսօր՝ նոյեմբերի 26 -ին Հեշտիա գյուղի բնակիչների հետ ունեցանք հեռավար զրույց այն մասին, թե ինչպես են անցկացնելու Նոր տարին համաճարակի եւ հետպատերազմյա շրջանում:

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչ եւ Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այս տարի տոնել ամանորը նույն շքեղությամբ ինչպես նախորդ տարիներին, իմ կարծիքով չպետք է արվի: Դրա համար ես ունեմ մի քանի բացատրություն, նախ՝ մայր հայրենիքում տեղի ունեցող այս իրադարձությունները, որտեղ մենք ունենք մեծ կորուստներ, այսինքն ինչ-որ ձեւով մենք պետք է հիշատակենք սահմանափակելով մեր խնջույքները: Կամ համաճարակային իրավիճակում երբ որ չկա աշխատանք մարդիկ գործազուրկ են, այդ ճոխությունը ոնց պետք է թույլ տանք: Գնամ պարտք վերցնեմ, որ նոր տարին բոլորից լավ անեմ եւ հետո աշխատեմ, որ այդ պարտքը տամ կամ վարքը, արդեն տարվա սկզբից դրանով էլ սկսվում է անհաջողությունը: Իսկ իրար տուն այցելելը որը ընդունված է մեր հայերիս մոտ, դրանից ինքնաբերաբար մենք կդառնանք այդ հիվանդությունը տարածող, չնայած այն բանին, որ տեսնում ենք թե ինչքան մահվան դեպքեր են գրանցվում արդեն մեր շրջանում: Ընդհանրապես ամանորը ընտանեկան տոն է համարվում, թող այս տարի ամեն մարդ հավաքվի իր ընտանիքի հետ դիամվորի նոր տարին եւ վերջ»:

Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Իմ մոտ նոր տարվա սպասելիք չկա, ավելի շատ ես սպասում եմ հայոց հարցի ճիշտ լուծմանը եւ այդ օրն էլ կլինի ամբողջ հայության նոր տարին»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նոր տարին նշվելու է, թե ոչ. բնակիչներ