Նինոծմինդա – Թբիլիսի եւ Նինոծմինդա – Ախալցիխե երթուղայինը ժամանակավոր չի գործի

Նինոծմինդա – Թբիլիսի եւ Նինոծմինդա – Ախալցիխե երթուղայինը ժամանակավոր չի գործի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 28-ից արդեն ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, այդ թվում միջքաղաքային և համայնքային տրանսպորտի վերաբերյալ սահմափակումը, որը երկու ամսվա ընթացքում մասամբ աշխատելու է:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդա – Ախալցիխե տանող երթուղայինի վարորդ Աշոտ Ղարսլյանի հետ, նրա խոսքով. «Նինոծմինդա – Ախալցիխե երթուղայինը մինչեւ դեկտեմբերի 24 -ը չի գործելու, ինչպես նաեւ չի աշխատում Նինոծմինդա – Թբիլիսի երթուղայինը: Մեզ զգուշացրեցին, որ աշխատելու դեպքում գործում է տուգանքներ՝ 2000 լարիի չափով»:

Նինոծմինդայից դեպի գյուղեր տանող երթուղայինները մասամբ աշխատում են:
Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող երթուղայինի վարորդ Խնկիանոս Փնջոյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ գյուղից մինչեւ Նինոծմինդայի շրջան երթեւեկությունը թույլատրել են, բայց սահմանափակ թվով (3 – 4) ուղեւորներով եւ հիգիենայի կանոնների խիստ պահպանմամբ:

Մանրամասներ միջքաղաքային և համայնքային տրանսպորտի աշխատանքի մասին նյութի հղումը ստորեւ.