Մ.Գոնդուրա գյուղում ջրահեռացման ջրանցքը կմաքրվի և կվերականգնվի

Մ.Գոնդուրա գյուղում ջրահեռացման ջրանցքը կմաքրվի և կվերականգնվի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Մ. Գոնդուրա գյուղում ջրահեռացման ջրանցքի մաքրման և վերականգնման համար:

Այդ աշխատանքներն իրականացնելու համար տեղական բյուջեից հատկացվել է 12’300 լարի:

9`841 լարի գումարի տենդերը շահեց Ախալքալաքից GOLD 777 ընկերությունը:

Նշենք, որ ջրահեռացման ջրանցքների բացակայության պատճառով ամեն տարի տեղատարափ անձրևներն ու ձնհալի ջուրը հեղեղում էին Մ. Գոնդուրա գյուղի բնակիչների բակերն ու այգիները:

Ըստ Գոնդուրայի գյուղական համայնքի Սակրեբուլոյի պատգամավոր Գրիգոր Շամիլյանի, այս նախագիծը կօգնի խուսափել գրեթե ամեն տարի գարնանը և ամռանը ծագող խնդիրներից: