Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 337 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 337 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 337 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 498 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 191 063 դեպք, այստեղից ապաքինվել է 161 681 պացիենտ, մահացել է 1 839 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 986 քաղաքացի, 6 912 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 2 886 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 720 նոր դեպք, ապաքինվել էր 3 942 մարդ: 1tv.ge