Ադրբեջանցի 4 զինծառայողների ձերբակալել են հայերի մարմինները ծաղրանքի ենթարկելու համար

Ադրբեջանցի 4 զինծառայողների ձերբակալել են հայերի մարմինները ծաղրանքի ենթարկելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է չորս զինծառայողների ձերբակալման մասին: НТВ-ի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են Ղարաբաղյան հակամարտության գոտում կատարված հանցագործությունների մեջ:

Գերատեսչությունը պարզաբանել է, որ զինվորականները կասկածվում են Զանգելանի շրջանում ընթացող մարտերի ընթացքում հայ զինվորականների մարմինները ծաղրուծանակի ենթարկելու համար: Բացի դրանից՝ կան տվյալներ այն մասին, որ կասկածյալները հեռախոսով նկարել են իրենց գործողությունները, ապա դրանք տարածել սոցիալական ցանցերում:

Եվս երկու ադրբեջանցի զինծառայողներ կասկածվում են Խոջավենդի շրջանի հայկական գերեզմանատանը վանդալիզմի գործողություններ իրականացնելու մեջ: Զինվորականները ջարդել են գերեզմանների սալերը, նկարահանել իրենց գործողությունները, այնուհետև դրանք հրապարակել ինտերնետում:shantnews.am