Մեկնարկել է գարնանային զորակոչը

Մեկնարկել է գարնանային զորակոչը

2021 թվականի հունվարի 29-ից հայտարարվել է գարնանային զորակոչը, որը կտևի մինչև հունիսի 30-ը:

Այն բանից հետո, երբ հայտարարվել է պարտադիր զորակոչի մեկնարկի մասին,  զորակոչիկը ստանում է ծանուցագիր զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին, որտեղ նա հաշվառման է ենթարկված: Զորակոչիկը պետք է ներկայանա զինկոմիսարիատ ծանուցագրում նշված օրը: Այն զորակոչիկները, ովքեր խուսափում են ներկայանալ զինվորական կոմիսարիատ և հրաժարվում են ծառայություն անցնելուց, նրանց պատասխանատվության կկանչի դատարանը:

Նշենք, որ 2020 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետից Վրաստանի տարբեր զորամասերում ծառայում է 47 մարդ:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից: 2020-ին այս ծրագրից օգտվել է 10 մարդ ՝ բյուջե վճարելով 20,000 լարի:

Վրաստանում զինապարտ են համարվում 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, իսկ զինծառայությունը տևում է 1 տարի:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ.

Radio NOR · Начался весенний призыв в армию