Կյանքը առանց հարսանիքների. Լա՞վ է, թե՞ վատ

Կյանքը առանց հարսանիքների. Լա՞վ է, թե՞ վատ

Քանի որ Վրաստանում համաճարակի հետ կապված արգելվում է բազմամարդ հարսանիքներ անցկացնել` այդ թեմայի վերաբերյալ NOR ռադիոն Նինոծմինդա քաղաքում բնակիչների հետ անցկացրեց հարցում, հարսանիքների բացակայության դրական եւ բացասական կողմերի վերաբերյալ:

Բնակիչնրից մեկի խոսքով. «Մարդ կա մեկ երեխա ունի ամուսնացնելու, ուզում է հարսանիք անել, բայց այս վիրուսի պայմաններից ելնելով չեն կարողանում: Դրանից բացի հարսանիք անելու համար էլ գումար է հարկավոր, որը սահմանների փակ լինելու պատճառով ժողովուրդը աշխատելու չի կարող մեկնել»:

«Մի կողմից հարսանիք անելը լավ է, որովհետեւ կյանքում մեկ անգամ է լինում դա, բայց մյուս կողմից էլ վարակի տարածումից խուսափելու համար ես գտնում եմ, որ լավ կլինի հնարավորությունների սահմաններում ընտանեական փոքրիկ քեֆ կազմակերպել եւ վերջ: Ինչ իմաստ ունի վարք վերցնել հետո էլ չկարողանալ պարտքերը փոխհատուցել»,- ավելացրեց բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Կյանքը առանց հարսանիքների լավ է թե վատ. բնակիչների կարծիքը