Թույլտվություն ունեցող ուսանողները կարող են հատել Նինոծմինդա-Բավրա անցակետը

Թույլտվություն ունեցող ուսանողները կարող են հատել  Նինոծմինդա-Բավրա  անցակետը

Փետրվարի 8-ից թույլտվություն ունեցող ուսանողները կարող են Հայաստան մեկնել Նինոծմինդա-Բավրա անցակետով:

Այսուհետ Նինոծմինդա-Բավրա անցակետը քաղաքացիներին կսպասարկի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Մինչ այս Նինոծմինդա-Բավրա անցակետը գործում էր միայն բեռնափոխդրումների համար: Ընդգծենք, որ բեռնափոխադրումների համար անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով:

Սահմանը բացվեց. Վրաստանի քաղաքացիները այսուհետ կարող են մուտք գործել ՀՀ

Հայաստանում սովորող Ջավախեթիի ուսանողները սահմանը հատելու համար պետք է թույլտվություն ստանան Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Վրաց-հայկական սահմանը հատելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի PCR թեստի բացասական պատասխան:

Այն ուսանողների ցուցակը, որոնց նախարարությունը թույլատրել է հատել սահմանը, կարող եք տեսնել այստեղ:

Նինոծմինդայի ուսանողների ցուցակ, ովքեր ստացել են վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն

Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացածների ցանկը

Ուսանողների ցանկը, ովքեր կարող են Հայաստան գնալ