Քանի որ Վրաստանը դեռ չի բացել Հայաստանի հետ սահմանը, ըստ այդմ Վրաստանի քաղաքացի Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողները սահմանը հատելու համար պետք է ստանան թույլտվություն Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։
Ձեզ ենք ներկայացնում այն ուսանողների անունների ցանկը, ում սահմանը հատելու թույլտվություն է տրվել նախարարության կողմից։
Ցանկը թարմացվում է պարբերաբար։
Հարկ է նշել, որ վրաց-հայկական սահմանը հատելու համար անհրաժեշտ է նաև PCR թեստի բացասական պատասխան։ Այդ պատճառով ուսանողն իր անուն ազգանունը ցանկում տեսնելուց հետո պետք է դիմի Ախալքալաքի առողջապահական կենտրոն, որպեսզի թեստ հանձնի։ Ախալքալաքում թեստն ուսանողների համար անվճար է։ Այն վավեր է 72 ժամ։
Ինչ վերաբերում է Հայաստանում սովորող մինչև 16 տարեկան երեխաներին, այսինքն՝ դպրոցականներին, ապա նրանք պետք է ներկայացնեն ծննդական, անձնագրի և ուսումնական հաստատության փաստաթղթի պատճենները թարգմանված և նոտարով հաստատված։ Ինչպես նաև ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը, ով երեխայի հետ պետք է հատի սահմանը։jnews.ge