Ողբերգական վթարից հետո փետրվարի 11-ին՝ Մարաբդա-Կարծախի երկաթուղային ընկերությունը տեղադրեց ճանապարհային նշաններ:
Երկաթուղային գծի Օրոջալար գյուղ տանող ճանապարհին, որտեղ գնացքը բախվեց մեքենային, որի մեջ Նինոծմինդայից մի ամուսնական զույգ կար, երկու կողմերում տեղադրվեցին ճանապարհային նշաններ (երկաթուղային անցում առանց խոչընդոտի և երթևեկությունն առանց կանգառի արգելվում է ):
Ներկայումս գյուղական վայրերում երկաթուղային անցումները կարգավորվում են ճանապարհային նշաններով:
Արդեն ճանապարհային նշանները վարորդներին զգուշացնում են ավելի ուշադիր լինել:
Նշենք, որ հունվարի 19-ին, Նինոծմինդա-Օրոջալար երկաթուղու հատման վայրում ձյուն մաքրող գնացքը, ռելսերից ձյունը մաքրելու ընթացքում, հարվածեց մեքենային, որում գտնվում էր Նինոծմինդայից ամուսնական զույգը: Հունվարի 19-ին Նինոծմինդա-Օրոջալար երկաթուղու հատման հատվածում տեղի ունեցած վթարի ժամանակ վիրավորված կինը մահացավ:
Գնացքը բախվել է մեքենային՝ Օրոջալար գյուղի մոտ. Կան տուժածներ
Վթարից տուժած կնոջը վիրահատել են, տղամարդուն տեղափոխել են Թբիլիսի
Գնացքի եւ մեքենայի բախումից տուժած կինը մահացել է
Նինոծմինդայում գնացքի և մեքենայի բախումից տուժած տղամարդու վիճակը ծանր է