Հունվարի 19-ին Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, երկաթուղու հատման հատվածում տեղի ունեցած վթարից տուժած կինը մահացել է:
Ավելի վաղ տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց: Կինը ստացել է առաջին բուժօգնություն, վիրահատվել է ՝ արյունահոսությունը դադարեցնելու համար, իսկ տղամարդու համար կանչել են շտապօգնություն: Դրանից հետո շտապօգնություն է կանչվել 1981 թվականին ծնված Ֆ.Բ.-ի համար: Սակայն կինը մահացել է շտապօգնության մեքենայում ՝ Թբիլիսիի ճանապարհին:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն ՝ երթևեկության անվտանգության կանոնների խախտման մեղադրանքով:
Հիշեցնենք՝ հունվարի 19֊ին, ժամը 14։40֊ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի մոտ, երկաթուղին ձյունից մաքրող գնացքը բախվել էր թեթև մարդատար մեքենային։
Բախումից հետո գնացքը մեքենային տարել է մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Hyundai մակնիշի մեքենան ամբողջությամբ վնասվել է։
Մեքենայում եղել են վարորդը և մեկ ուղևոր։ Պատահարի պատճառով մեքենայում գտնվող ուղևորներին տարբեր կոտրվածքներով տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։ Տուժածները Նինոծմինդայի բնակիչներ են՝ ամուսիններ:
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանները։