Վրաստանը Թուրքիային է վերադարձնում 25 տոննա վտանգավոր կարտոֆիլ

Վրաստանը Թուրքիային է վերադարձնում 25 տոննա վտանգավոր կարտոֆիլ

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները դադարեցրել են Թուրքիայից երկիր 24,5 տոննա վարակակիր կարտոֆիլի ներկրումը, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ:

Նախարարության տվյալներով՝ Սարփիի անցակետով փորձել են տեղափոխել մարդու առողջության համար վտանգավոր 24500 կիլոգրամ կարտոֆիլ:

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության վարչության աշխատակիցները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են կարտոֆիլի քաղցկեղի հարուցիչ`ախտածին բորբոս (Synchytrium endobioticum):

Վրաստանի կառավարության որոշման համաձայն, նշված բեռը պետք է հետ վերադարձվի արտահանող երկիր՝ Թուրքիա: