Ցանկացած տեսակի քրեական հանցանքի պատճառով, օտարերկրացու համար կսահմանափակվի Վրաստանում բնակության իրավունքը

Ցանկացած տեսակի քրեական հանցանքի պատճառով, օտարերկրացու համար կսահմանափակվի Վրաստանում բնակության իրավունքը

Վրաստանում կացության թույլտվություն չի ստանա այն անձը, ով իրականացրել է՝ ընտանեկան բռնություն կամ այլ հանցագործության, որն ուղղված է մարդու դեմ և չի պատկանում ծանր հանցագործությունների անվանակարգին:

Համապատասխան փոփոխությունները կներկայացվեն խորհրդարանական բյուրոյի վաղվա նիստում, որը նախաձեռնել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն:

Օրենքի նախագծում նշվում է, որ քրեական հանցագործության կատարումը հիմք է դառնում, Վրաստանում օտարերկրացու օրինական գտնվելու ժամկետը դադարեցնելու համար:

Գործող օրենսդրության համաձայն, օտարերկրացուն կարող է մերժվել կացության թույլտվությունը, եթե նա դատապարտվել է վերջին հինգ տարվա ընթացքում իր կողմից կատարված ծանր քրեական հանցագործության համար:1tv.ge