Նինոծմինդայի բնակիչները կորոնավիրուսի դիմաց կպատվաստվեն թե ոչ. հարցում

Նինոծմինդայի բնակիչները կորոնավիրուսի դիմաց կպատվաստվեն թե ոչ. հարցում

Այսօր՝ մարտի 5 -ին Նինոծմինդա քաղաքում անցկացրեցինք հարցում.

Հարցին՝ եթե Վրաստանը ստանա կորոնավիրուսի դիմաց պատվաստանյութը, բնակիչները կպատվաստվե՞ն, թե՞ ոչ:

Բնակիչներից մեկը ասաց.

«Չենք պատվաստվելու, որովհետեւ լսել ենք որ դրանից հետո կարող է ավելի վատ լինել»:

Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց.

«Եթե ամբողջ աշխարհը ընդունել է կարծում եմ, որ մենք էլ պետք է ընդունենք»:

Մեկ այլ բնակիչ էլ ավելացրեց.

«Չեմ ուզում պատվաստվել քանի որ ես հիվանդ չեմ, ու կարծում եմ որ դա ստիպողական չէ»:

Մանրամասները լսեք աուդիոնյութում.

Radio NOR · Ուշացած պատվաստանյութը. Նինոծմինդայի բնակիչները կորոնավիրուսի դիմաց կպատվաստվեն թե ոչ