Քաղցր շաքարը դառը գնով

Քաղցր շաքարը դառը գնով

Բնակիչների շրջանում պտտվում էր լուրեր, որ ալյուրի եւ շաքարի գները կրկին բարձրացել են: Մարտի 10 -ին Նինոծմինդա քաղաքում անցկացրեցինք հարցում, որտեղ բնակիչներից ստացանք բողոքներ շաքարի եւ ալյուրի գների աճի վերաբերյալ:

Բնակիչներից մեկի խոսքով. «1 պարկ շաքարավազի գինը բարձրացել է 105 լարի, ուզում էի գնել սակայն թանկացման եւ գումարի չլինելու պատճառով չկարողացա: Թոշակի հույսով էլ շատ դժվար է»:

«Ժողովրդի ապրելակերպը կարելի է ասել որ ահավոր է, դժվարությունների մասին խոսելը անիմաստ, որովհետեւ աշխատանք չկա իսկ ապրանքների գներն էլ թանկ: Այս հիվանդությունը շատ ճնշեց ժողովրդին»,- ասաց բնակիչներից մեկը:

Պարզելու համար ալյուրի եւ շաքարավազի գները, այցելեցինք Նինոծմինդայի խանութներ:

Աշխատակիցների հետ զրույցում հասկացանք, որ 1 պարկ ալյուրը արժե 68 – 70 լարի, իսկ բարձր որակի ալյուրը՝ 80 լարի: Իսկ 1 պարկ շաքարը արժեր 105 լարի:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Քաղցր շաքարը դառը գնով