Կոմայի մեջ գտնվող բուժքույրը տեղափոխվել է Առաջին համալսարանական կլինիկա

Կոմայի մեջ գտնվող բուժքույրը տեղափոխվել է Առաջին համալսարանական կլինիկա

30 տարեկան բուժքույրը, որի մոտ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկելուց հետո հավանաբար զարգացել է կողմնակի ռեակցիա, տեղավորվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում:

Այս պահին հիվանդի վիճակը մնում է ծանր:

Դեպքի հետաքննությունն արդեն սկսվել է, չնայած մինչ այդ ենթադրվել է, որ դա կարող էր լինել պատվաստումից հետո ամենահազվադեպ բարդությունը:

Այդ կապակցությամբ, Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, մասնագետների մասնակցությամբ: