Վրաստանը սպասում է «Pfizer» պատվաստանյութին

Վրաստանը սպասում է «Pfizer» պատվաստանյութին

Վրաստանը վաղը կստանա «Pfizer» պատվաստանյութի 29 250 դեղաչափ: Այդ մասին Վրաստանիկ Առաջին ալիքին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակից:

Նրանց խոսքով, այժմ հստակեցվում են դեղամիջոցի փոխադրման տեխնիկական մանրամասները և ժամանակը, սակայն, ամենայն հավանականությամբ, պատվաստանյութերով բեռնված ինքնաթիռը վաղը վայրէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Պատվաստանյութերը երկիրը կստանա ԱՄՆ-ից:

Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը՝ 43.200 դեղաչափ, Վրաստանը ստացել էր մարտի 13-ին: Ակնկալվում է, որ նշված պատվաստանյութի լրացուցիչ 86,400 դոզան երկիր կժամանի ապրիլին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը օգնում է Վրաստանին մատակարարել դեղերը: 1tv.ge