Վերին Լարսում բեռնատարների կուտակումը շարունակվում է

Վերին Լարսում բեռնատարների կուտակումը շարունակվում է

Վրաստանից ռուսական սահման տանող ավտոմայրուղին վատ եղանակային պայմանների ու ձնահոսքի վտանգի պատճառով շարունակում է փակ մնալ կցորդով ու կիսակցորդով մեքենաների համար:

3 օր  շարունակ փակ մնալուց հետո ճանապարհը մարդատարների համար բացվել է: Երթևեկությունը կազմակերպվում է առանց կայանման ռեժիմով, տեղում հետևում է ճանապարհային ոստիկանությունը: Ճանապարհի երկայնքով մի քանի հազար բեռնատար է կայանված:

Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմանն այս պայի դրությամբ բաց է միայն բեռնափոխադրումների ու հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար:aliq.ge