Ապրիլի 1-ին աշխարհում նշում են երգիծանքի օրը

Ապրիլի 1-ին աշխարհում նշում են երգիծանքի օրը

Կատակի օրը (April Fools’ Day, All Fool’s Day) կամ Ծիծաղի օրը միջազգային տոն է, որն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այս օրն ընդունված է բարեկամների, ընկերների, ծանոթների «գլխին խաղ խաղալ» կամ կատակով ծաղրել նրանց:

Մինչ այժմ էլ անհայտ է, թե որտեղից է սկիզբ առնում այս արտասովոր և զվարճալի տոնը:

Ծիծաղի օրվա առաջացման տարբերակներից մեկը կապում են հնում ապրիլի 1-ին գարնանային գիշերահավասարը և Զատիկը տոնելու հետ: Գարնանային նոր տարվա կապակցությամբ տոնախմբություններն ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով և զվարճալի հնարքներով:

Առաջացման մեկ այլ տարածված տարբերակ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ, որը 1582թ.-ին ներմուծել է Հռոմի Պապ Գրիգորիոսը: Բանը այն է, որ մինչև 1563-1564 թթ.-ը, երբ Կառլ Իններոդրը Ֆրանսիայում բարեփոխեց օրացույցը, Նոր տարին միջնադարում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին: Ուստի` ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում` ապրիլի 1-ին:

Այս օրը դժվար է դիմակայել և խաղ չխաղալ ընկերների, գործընկերների կամ ընկերների գլխին, այդ իսկ պատճառով առաջարկում ենք  10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:

Ներկված ջուր ծորակից

Այս կատակի համար անհրաժեշտ է սննդային գունավորիչի հաբ և ծորակ: Հարկավոր է հետ պտուտակել ծորակի ցրիչը և դնել այնտեղ սննդային գունավորիչի հաբը: Առավել սարսափեցնող արդյունքի համար կարելի է ընտրել կարմիր գունավորիչ:

Արկածախնդրություն օճառի հետ

Авантюра с мылом

Պատեք օճառը եղունգների թափանցիկ լաքով, որպեսզի այն չի փրփրի: Արտակարգ կատակ է ապրիլի 1-ի համար: Հեշտ և արդյունավետ:

«Խաղ խաղանք» անծանոթների «գլխին»

тяжесть

Ավելի լավ է այս կատակը խաղարկել հանրային կանգառում կամ հետիոտնային անցման վրա: Որպես օգնական` ձեզ պետք են փխրուն աղջիկ կամ տարեց կին: Հարկավոր է դնել նրանց կողքին աղյուսներով պայուսակ` ծածկված մեկ կիլոգրամ կարտոֆիլով: Կարևոր է, որ պայուսակը լինի ոչ շատ մեծ, բայց` բավական ծանր: Երբ երթուղայինը կմոտենա կամ կվառվի կանաչ լույսը, աղջիկը կամ տատիկը կխնդրեն որևէ երիտասարդի օգնել իրենց պայուսակը տեղ հասցնել…

Անհարմար կոշիկ

обувь

Հաջորդ կատակը շատ հարմար է տան անդամների համար: Հարկավոր է վերցնել թուղթ կամ բամբակի ոչ մեծ կտոր և տեղադրել այն կոշիկների մեջ: Թուղթը չպետք է դուրս ցցվի կոշիկի մեջից: Երբ տնեցիները մտադրվեն տանից դուրս գալ, կոշիկները նրանց անհարմար կթվան:

Թափված կաթ

Молочная клякса

Վերջինս փոքր-ինչ դաժան կատակ է, բայց արդյունքի համար արժե այն իրականացնել։ Վերցնում ենք հավկիթի սպիտակուցը, լավ խառնում ենք այն սովորական գրասենյակային սոսնձի կամ պոլիվինիլացետատային էմուլսիայի հետ: Լցնում ենք թափված կաթը նմանակող հեղուկը ցանկացած պլաստիկ մակերևույթի վրա և սպասում` մինչ այն չորանա: Որպեսզի պատրաստուքը հեշտությամբ առանձնանա պլաստիկից կամ ապակուց, դրանց վրա պետք է նախապես օճառ քսել։ Ահա և վերջ, ձեր «կաթը» պատրաստ է: Մնում է միայն աննկատ տեղավորել «կաթն» այն մարդու ստեղնաշարի վրա, ում գլխին ցանկանում եք խաղ խաղալ:

«Պահածոյացված» գլուխ սառնարանում

бумажная голова

Ժանրի դասականներից: Հարկավոր է երկու լիտրանոց բանկայի ներսում փակցնել մարդու գլխի պատկերով թուղթ և հեղուկ լցնել: Դե թող ինչ-որ մեկը այժմ նախաճաշի:

Յուրահատուկ աղանդեր

репчатый лук

Այժմ անցնենք խոհարարությանը: Վերցնում ենք սոխ, մաքրում և հագցնում փայտիկի վրա: Հետո թաթախում ենք այն հալեցված շոկոլադի մեջ: Հիանալի աղանդերը պատրաստ է:

Համեղ փոշի

порошок

Ուզու՞մ եք ապշեցնել ձեր գործընկերներին: Ուրեմն այս կատակը հենց ձեզ համար է: Դրա էությունը կայանում է լվացքի փոշին մանկական չոր կերով փոխարինելու մեջ: Հաշվի առեք, որ կերը հարկավոր է նախ լցնել տոպրակի մեջ, ապա նոր տեղադրել լվացքի փոշու տուփի մեջ: Ապա ընդմիջման ժամանակ հանում ենք մեր փոշին և սկսում ենք ուտել: Ներկաների շոկն ապահովված է:

Նորից աղանդեր

Шоколадное печенье

Այժմ հարկավոր են թխվածքաբլիթներ և ատամի մածուկ: Հարկավոր է թխվածքաբլիթները լցոնել ատամի մածուկով, ինչը կստեղծի վանիլային կրեմի տպավորություն: Իսկ այժմ հյուրասիրեք ձեր ծանոթներին համեղ աղանդեր:

Եղունգների թափված լաք

Разлитый лак для ногтей

Թափեք լաքը մոմած թղթի վրա: Երբ այն կչորանա, հարկավոր է զգուշորեն պոկել «բիծը» թղթից (առավել հարմար է օգտագործել արագ չորացող լաք և արագացնել չորանալու գործընթացը մազահարդարիչով): Ապա պատրաստուքը լաքի սրվակի հետ միասին կարելի է դնել ցանկացած տեղ` ինչպես ամուսնու շապիկի, այնպես էլ` կնոջ կարևոր փաստաթղթի վրա:

Եվ վերջապես, մարդկանց «գլխին խաղ խաղալիս», հիշե´ք, որ ոչ բոլորն ունեն հումորի զգացում: -0-