Չինական արտադրության «Sinopharm» պատվաստանյութի 100 000 դոզան ներկրվել է Վրաստան (վիդեո)

Չինական արտադրության «Sinopharm» պատվաստանյութի 100 000 դոզան ներկրվել է Վրաստան (վիդեո)

Չինական արտադրության «Sinopharm» պատվաստանյութի 100 000 դոզան ներկրվել է Վրաստան: Պատվաստանյութերն այսօր հատուկ չվերթով բերվել են Թբիլիսիի միջազգային օդանավակայան: Այս պահին պատվաստանյութերը դասավորում են: Դրա պահման պայմանները +2 և +8 աստիճան են:

«Sinopharm»-ը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվությանը, և գործընթացն ավարտվում է մինչև ապրիլի կեսը:

Առողջապահության նախարարության տվյալներով, երկրում «Sinopharm»-ի հետ իմունիզացիայի գործընթացը կսկսվի ԱՀԿ-ի կողմից պատվաստանյութի թույլտվությունից հետո: Նրանց խոսքով,այս փուլում «Sinopharm»-ով կկարողանան պատվաստվել 55-ից բարձր տարիքի մարդիկ և բժշկական անձնակազմը :

«Sinopharm» պատվաստանյութը պատրաստված է ավանդական եղանակով. Վիրուսի թուլացած տարբերակը խթանում է մարմնի իմունային ռեակցիան, և մարմինը սովորում է պայքարել վիրուսի դեմ: «Pfizer»-ի և «Astrazeneca»-ի նման, «inopharm»-ը պահանջում է պատվաստումների երկու դեղաչափ՝ 21 օրվա ընդմիջումներով:  Տեսանյութը անցեք հղումով՝  1tv.ge