Ախալքալաքի շտապօգնության աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ախալքալաքի շտապօգնության աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ախալքալաքի շտապ բուժօգնության կոնտրոնի բուժքրոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Նրա առողջական վիճակը գնահատվում է նորմալ, ունի հիվանդության թեթև ընթացք։ Կենտրոնի մնացած աշխատողները շարունակում են իրենց աշխատանքը սովորական ռեժիմով, քանի որ նրանք պարբերաբար՝ շաբաթը մեկ անգամ, թեստավորվում են:

Ախալքալաքի շտապ բուժօգնության կենտրոնի աշխատակիցները ՀԱԿ-ում թեստ են հանձնում ամեն շաբաթ։ Մոտ օրերս շտապօգնության բուժքրոջ մոտ հաստատվել էր կորոնավիրուս։ Մնացած աշխատակիցներն առողջ են։

2020 թվականի հոկտեմբերին շտապ բուժօգնության աշխատակիցները համատարած վարակվել էին կորոնավիրուսով։ Սկզբում վարակը ախտորոշվել էր 13 աշխատակիցների մոտ, ապա նաև 2-3 հոգու մոտ։ Այդ ժամանակ շտապօգնության աշխատանքը գրեթե խաթարվել էր։jnews.ge

Ախալքալաքի կլինիկան պատվաստանյութի չափաբաժինը հետ է ուղարկել