Ախալքալաքի կլինիկան պատվաստանյութի չափաբաժինը հետ է ուղարկել

Ախալքալաքի կլինիկան պատվաստանյութի չափաբաժինը հետ է ուղարկել

Ախալքալաքում ստացած «AstraZeneca» պատվաստանյութի 300 չափաբաժնից, կլինիկայի վարչակազմը 290-ը վերադարձրել է Թբիլիսի: Հոսպիտալի տնօրենի խոսքով, պատվաստամիջոցի ժամկետն անցնում էր, իսկ պատվաստվելու ցանկություն ունեցող չկար:

Սամցխե-Ջավախքում պատվաստանյութի գործընթացը կարելի է անցկացնել միայն Ախալքալաքաի կլինիկայում: Բժշկական հաստատությունում պահվում է մեկ սրվակ «AstraZeneca», որի ժամկետը լրանում է մայիսին: Մենեջեր՝ Ալեքսանդրե Թորոյանն ասում է, որ մեկ ամսվա ընթացքում ցանկացողներ չեն եղել ոչ բուժանձնակազմից, ոչ էլ 55-ից բարձր քաղաքացիներից:
nev
«Դեռևս ցանկացողներ չկան: 300 չափաբաժին էր, բայց ժամկետը մինչ մայիս էր: Այս պատճառով 10 չափաբաժին պահեցինք, իսկ մնացածն ուղարկեցինք նախարարություն, որ բաժանեն այլ կլինիկաներ: Թանկ արժե և ափսոս է, որ փչանա: Եթե անհրաժեշտ լինի, կստանանք նոր դոզա»,- բացատրում է Ալեքսանդրե Թորոյանը:

Ախալքալաքի հոսպիտալում 160 աշխատակցից ոչ մեկը չի պատվաստվել: Ըստ Մենեջերի, բուժանձնակազմը ցանկանում է պատվաստվել «Pfizer»-ով, «AstraZeneca»- ի հանդեպ անվստահությունն առաջացրել է բուժքրոջ ՝ Մեգի Բաքրաձեի մահը:

«Ախալցիխեում տեղի ունեցածը (Մեգի Բաքրաձեի մահը) շատ բացասական ազդեց գործընթացի վրա: Գիտեմ աշխատող, ով պատրաստվում է գնալ Թբիլիսի և ընդունել «Պֆայզերի» պատվաստանյութը:Ինչ ասես գրում են Աստրազենեկայի մասին, քարոզարշավ է սկսվել: Սա է գլխավոր պատճառը: Պատվաստանյութը միակ ելքն է, որպեսզի հաղթահարենք համաճարակը: Կորոնավիրուսի դեպքերն աճում են, կարծում եմ պետք է սկսել պատվաստման գործենթացը»:

Քաղաքացիները տեղյակ են, որ միայն պատվաստանյութը կարող է դադարեցնել կորոնավիրուսի համաճարակը: Ի տարբերություն բժշկական անձնակազմի, AstraZeneca- ին վստահում է Վարխանի գյուղի դպրոցի ուսուցիչը: 71-ամյա Մզիա Խաչիձեն ասում է, որ բնակչության պատվաստումն անհրաժեշտ է, սակայն պատվաստումից առաջ անհրաժեշտ է անցկացնել մի քանի հետազոտություն:

«Կորոնավիրուսով եղել եմ վարակված, սպասում եմ, երբ կանցնի վեց ամիսը, սակայն մինչև պատվաստվելը, կհետազոտվեմ: Վախենում եմ, դիաբետ ունեմ, անհրաժեշտ է ստուգել առողջական վիճակս»,- ասում է ուսուցչուհին:

Ախալցիխեում պատվաստումից հետո մահացած բուժքրոջ ՝ Մեգի Բաքրաձեի դեպքը պատճառ դարձավ, որ բժշկական անձնակազմը հրաժարվեց պատվաստվելուց: Նրանցից մեկը «Կյանքի ծառ» կլինիկայի համաճարակաբանն է: Թամար Կակաչիշվիլին արդեն վարակվել է կորոնավիրուսով, բայց կարծում է, որ հակամարմինների քանակի նվազումից հետո, ընտրությունը «Pfizer» պատվաստանյութը կլինի: Սամցխե-Ջավախքում կա միայն «Աստրազենեկա» պատվաստանյութը, իսկ մարտի 18-ից հետո ցանկացողներ մինչ օրս չկան:

«Եթե կանգնեմ ընտրության առջև, ոչ չինականը, ոչ էլ ռուսականը չեմ ընտրի: Ուզում եմ «Pfizer»-ը, չնայած Վրաստան ներմուծվող պատվաստանյութերի շարքից կրկին նախընտրում եմ Աստրազենեկան: Իհարկե, նախապես կհետազոտվեմ՝ կանցնեմ հիմնական հետազոտությունները, բոլոր անալիզները ստուգել չեմ կարող, քանի որ շատ թանկ արժե»:

62-ամյա Միխեիլ Քիմաձեն, ով ապրում է Ադիգենիի Բոլաջուրի գյուղում, համապատասխանում է պատվաստումների չափանիշներին, բայց չի պատրաստվում պատվաստվել: Ֆերմերը ասում է, որ բնակչությունը պատվաստանյութի վերաբերյալ մի շարք հարցեր ունի: Մեգի Բաքրաձեի գործը ուժեղացրեց գործընթացների նկատմամբ թերահավատ վերաբերմունքը:

«Չեմ ուզում պատվաստվել, երիտասարդ, առողջ աղջիկը մահացավ, ես՝ լինելով ծեր մարդ, ինչու՞ պետք է պատվաստվեմ: Ինչ պատվաստանյութ է, գիտե՞նք, այսքան հեշտ ու շուտ որ մշակեցին և ներմուծեցին, ինչպիսի՞ն կլինի: Հիվանդ եմ, վախենում եմ: Բոլորս վախենում ենք, չպետք է ստիպեն մարդկանց, չի կարելի»:

Մեկ ամսվա ընթացքում Վրաստանում պատվաստվել է 20 622 մարդ: Առողջապահության մասնագետների կարծիքով, այս տեմպով երկու տարի է պահանջվում, որպեսզի պատվաստեն այնքան մարդ, որքան անհրաժեշտ է հասարակության իմունիտետի վերամշակման համար:

«Բնակչությանն անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություն, ավելի շատ աշխատանք է հարկավոր խմբերի հետ, անհրաժեշտ է ժամանակին համաձայնեցնել պատվաստումների պլանը, որպեսզի բոլորը իմանան, թե երբ է պատվաստանյութի քանակը գալիս և ինչու է կասեցվում հենց այս պատվաստանյութի ընտրությունը: Անհրաժեշտ է կազմակերպել ինչպես պատվաստումների գործընթացը, այնպես էլ դրա բարդությունները: Բոլոր կասկածները հարուցող դեպքերը պետք է քննվեն, պատճառները պետք է բացահայտորեն նշվեն, հակառակ դեպքում պատվաստումների գործընթացը չի ընթանա», – հայտարարում է Անդրիա Ուրուշաձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը հույսը դնում է պատվաստումների ակտիվացման տեղեկատվական արշավի վրա: Ամիրան Գամկրելիձեն կարծում է, որ զանգվածային պատվաստումը կսկսվի երեք ամսից:

«Ամեն օր 3 000-4000 պատվաստում է հարկավոր, որ երկրում ստեղծենք հասարակական իմունիտետ: Ամենայն հավանականությամբ, զանգվածային պատվաստումները մեզ մոտ կսկսվեն հուլիսին, երբ կունենանք բավարար քանակությամբ դոզաներ ՝ առնվազն կես միլիոն: Եթե չհետեւենք հանձնարարություններին և պատվաստումների մակարդակը չբարձրանա, մենք ստիպված կլինենք ավելի շատ սահմանափակումներ ներառնել», – ասում է Ամիրան Գեմկրելիձեն:

Նրանից հետո, երբ Մեգի Բաքրաձեի մոտ, պատվաստումից հետո հավանաբար, զարգացավ անաֆիլակտիկ ցնցում և նա մահացավ, իմունացման պլանում կատարվեց երկու փոփոխություն: Առողջապահության նախարարությունը որոշեց պատվաստումը շարունակել միայն այն կլինիկաներում, որոնք ունեն վերակենդանացման բաժանմունք: Այդ իսկ պատճառով, կլինիկաների քանակը 88-ից նվազեց մինչև 42-ը: Բացի սրանից, «Աստրազենեկայով» կպատվտասվեն նաև 55 տարեկանից բարձր անձինք:tv9news.ge

Դիմորդների անբավարար քանակի պատճառով Սամցխե-Ջավախեթիում պատվաստումը հնարավոր չէ շարունակել