Փորձել են Թուրքիայից Վրաստան տեղափոխել 45.5 տոննա փչացած սոխ

Փորձել են Թուրքիայից Վրաստան տեղափոխել 45.5 տոննա փչացած սոխ

Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնում են, որ երկու բեռնատարներ փորձել են անորակ սոխ տեղափոխել Թուրքիայից Վրաստան:

Նախարարության տվյալներով ՝ թուրք-վրացական սահմանի «Սարփի» մաքսային անցակետում հայտնաբերվել է 45,5 տոննա փչացած սոխ:

«Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության վարչության աշխատակիցները ապրանքների վերահսկման ընթացակարգերի ընթացքում պարզել են, որ նշված խմբաքանակը չի համապատասխանում բույսերի առողջության պահանջներին», – ասել են վարչությունից:

Արդյունքում ապրանքները մերժվել և հետ են ուղարկվել Թուրքիա: