Քաշի հետ խնդիրը կարող է COVID-19-ի ծանր ընթացքի հանգեցնել

Քաշի հետ խնդիրը կարող է COVID-19-ի ծանր ընթացքի հանգեցնել

Ավելորդ քաշ ունեցողների մոտ մեծ է COVID-19-ի ծանր տեսակով հիվանդանալու հավանականությունը:

Հետազոտության հեղինակերն ուսումնասիրել են ավելի քան 20 000 բրիտանացու հիվանդության պատմություն՝ որպեսզի հայտնաբերեն մարմնի քաշի և հիվանդության ընթացքի միջև կապը:

Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցողների դեպքում COVID-19 -ի ծանր ընթացքի հավանականությունը 23 տոկոս է: Հիվանդության ծանր ընթացքն առավել հավանական է 20-39 տարեկան ծանր քաշային  և 60 տարեկանից բարձր հիվանդների մոտ:

Մասնագետները նշել են, որ ավելորդ քաշ ունեցողները առաջին հերթին պիտի պատվաստվեն: COVID-19-ի մոտ 18,5  տոկոսով ծանր ընթացք է լինում նաև նորմայից քիչ քաշ  ունեցողների մոտ: