Պատվաստումից հետո Վրաստանում 300 մարդ կրկին վարակվել է կորոնավիրուսով

Պատվաստումից հետո Վրաստանում 300 մարդ կրկին վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանում գրանցվել է շուրջ 300 դեպք, երբ պատվաստումից հետո մարդը վարակվել է: Լրագրողների հետ վեբինարի ժամանակ ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Ըստ նրա, նշված դեպքերը ուսումնասիրվում են Հիվանդությունների վերահսկման կենտրոնի մասնագետների կողմից, սակայն այս վարակը գրեթե բոլորի մոտ անցել է բավականին թույլ և շատ դեպքերում՝ առանց ախտանիշների:

Երեկ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ասել էր, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնից հետո կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կստանան երկրորդ դոզան վիրուսի հաստատումից 120 օր անց: Ըստ նրա, քննարկվում է նշված կանոնակարգը մեղմացնելու և ժամկետը կրճատելու հարցը:sknews.ge

Վրաստանի լրագրողները շուտով կպատվաստվեն

Վրաստանում 18 տարեկանից ցածր անձանց պատվաստում դեռ չի ծրագրվում