
Մայիսի 13-ին, Ախալքալաքում կորոնավիրուսի պատվաստումների վերաբերյալ ճեպազրույցից հետո, առողջապահության ոլորտի մասնագետները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ մասնակցեցին պատվաստումների գործընթացին:
Ախալքալաքի կլինիկայի 20 բժիշկներ այսօր պատվաստվել են «Սինոֆարմով»: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի, քաղաքապետարանում ավելի քիչ ակտիվություն էր նկատվում տեղի բնակչության, այդ թվում` բժշկական ոլորտի ներկայացուցիչների շրջանում, բայց առողջապահական փորձագետների ժամանումից հետո պատվաստումների թեկնածուներ հայտնվեցին:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչները Ախալքալաքում բժշկական անձնակազմի և հոգևորականության հետ հանդիպումների ժամանակ խոսեցին COVID-19-ի կարևորության, պատվաստումների և այս առումով Վրաստանում տիրող իրավիճակի մասին: Նմանատիպ հանդիպում Ախալցիխեում կկայանա վաղը ՝ մայիսի 14-ին:sknews.ge
Վրաստանում շարունակվում է ուսուցիչների և դպրոցի անձնակազմի պատվաստումը