Ինչ ենք ուտում մենք. Վրաստանը Թուրքիային է վերադարձրել շուրջ 50 տոննա վարակված բանջարեղեն

Ինչ ենք ուտում մենք. Վրաստանը Թուրքիային է վերադարձրել շուրջ 50 տոննա վարակված բանջարեղեն

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը վրաց-թուրքական սահմանի Սարպիի անցակետում տասնյակ տոննա վարակված մրգեր և բանջարեղեն է առգրավել:

Վրացական մաքսատան համաձայն, երկու բեռնատարներ բեռնված են եղել 26 800 կգ կարտոֆիլով և 21 805 կգ տարատեսակ մրգերով և բանջարեղեններով:

Ապրանքի մոնիտորինգի պլանին համապատասխան վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության վարչության աշխատակիցները կարանտինային վնասատուներ են հայտնաբերել:

Համաձայն Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման ՝ նշված բեռը վերադարձվել է արտահանող երկիր ՝ Թուրքիա: