Ծառը փակել է Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին

Ծառը փակել է Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին

Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու վրա՝ Ախալքալաք քաղաքի մուտքի շրջադարձի մոտակայքում՝ այսպես կոչված Շոթա Ռուսթավելիի շրջադարձայինում, ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է ՝ փակելով անցնող մեքենաների ճանապարհը և վնասելով էլեկտրահաղորդման գծերը: Տեղեկությունը տարածում է Ջավախքի լրատվական կենտրոնը:

Անցորդները զանգահարել են Արտակարգ իրավիճակների ծառայություն: Ախալքալաքի ծառայությունն այժմ աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ: Մեքենաների համար միակողմանի անցումը ազատ է: Ընկած ծառից հետքը մաքրելու համար աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ այս տարածքում մի քանի չորացած ծառեր ընկնելու վտանգի տակ են: Դրանք պիտի հատվեն քաղաքում չորացած ծառերի հատման ծրագրի շրջանակներում: Այս աշխատանքների տենդերը կայացել է, աշխատանքները շուտով պետք է սկսվեն: