Հունիսի 1-ից գործող որոշ սահմանափակումներ կչեղարկվեն

Հունիսի 1-ից գործող  որոշ սահմանափակումներ կչեղարկվեն

Համակարգող խորհրդի այսօրվա որոշման համաձայն, հունիսի 1-ից հանգստյան օրերին սննդի օբյեկտների համար գործող սահմանափակումներն ամբողջությամբ չեղարկվում են, – կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործող շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:

Նրա խոսքով, ռեստորանները կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ ներսում՝ փակ տարածքում:

«Դա նշանակում է, որ նրանք կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ փակ տարածքում», – ասաց Ղիբրաձեն:

Հարսանիքների, հոգեհացերի, դպրոցական բանկետների և այլ սոցիալական միջոցառումներ անցկացնելու սահմանափակումները մնում են ուժի մեջ: