Հայ-վրացական սահմանի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են

Հայ-վրացական սահմանի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հունիսի 1-ից Վրաստանը բացելու է ցամաքային սահմանները։

Հայաստանից-Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների համար ցամաքային տարածքի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են: Երկու ուղղությամբ էլ սահմանը հնարավոր կլինի հատել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման հավաստագրով` երկու դեղաչափ պատվաստվելուց հետո։