Վրաստանի համաճարակաբանները դեմ են զբոսաշրջիկների համար սահմանափակումների մեղմացմանը

Վրաստանի համաճարակաբանները դեմ են զբոսաշրջիկների համար սահմանափակումների մեղմացմանը

Վրաստանը զբոսաշրջիկների համար արդեն բացել է իր օդային սահմանները, իսկ հունիսի 1-ից նախատեսում է ցամաքային սահմանները բացել։

«Սահմանափակումների պարզեցումը մեծացնում է COVID-19 դեպքերի աճի ռիսկերը, հետևաբար, դրանք չեղյալ համարել Վրաստան մուտք գործողների համար անթույլատրելի է»,- լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նա անթույլատրելի համարել երկրի սահմաններից ներս թողնել մարդկանց առանց  բացասական թեստի: Ըստ նրա՝ պարտադիր է նաև երկու անգամ պատվաստում ստացածների համար:Գոյություն ունեցող սահմանափակումներից բացի, ըստ գլխավոր համաճարակաբանի, մշակվում են նոր կանոններ, որպեսզի օտարերկրացիները պարբերաբար թեստեր անցնեն Վրաստանում գտնվելու ընթացքում:

Վրաստան մուտք գործելու համար՝ օտարերկրյա քաղաքացիները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինեն երկիր ժամանելուց 72 ժամ առաջ։ Բացի դրանից, կառավարությունն աշխատում է Վրաստան մուտք գործող  օտարերկրացիների համար պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման շուրջ: