Այսօր Սաթխայի տոնն է

Այսօր Սաթխայի տոնն է

Ամեն տարի հունիսի 1-ին, Սաթխա գյուղում, գեներալների հուշարձանների մոտ հանդիսավորությամբ նշվում էր գյուղի տոնը:

1917 թ-ի դեկտեմբերի 5-ին Թուրքիայի հետ զինադադարի պայմանագիր կնքելուց հետո, ռուսական զորքերը սկսել են հեռանալ ռազմաճակատից Նինոծմինդա շրջանից, իսկ հայերն ու վրացիները մնացել են մենակ թուրքական հզոր բանակի դեմ, որը որոշ ժամանակ անց հարձակում է գործել նպատակ ունենալով նվաճել ամբողջ Անդրկովկասը:
Հենց այս հարձակումը կանխել են Սաթխայի, Ախալքալաքի, ողջ Ջավախքի հայերը, որոնց միացել են նաև տեղի վրացիները, և Սաթխայում մի քանի անգամ թշնամուն պարտության մատնելուց հետո, թուրք հրոսակներին ստիպել են հեռանալ տարածաշրջանից: Հունիսի 1-ը պաշտպանների տված վերջին ճակատամարտի օրն է:

Այդ օրվան նվիրված միջոցառումը, որ հաստատվել է Վրաստանի անկախության տարիներին, 2003 թվականին հիմնադրել է Սանոսյան ընտանիքը՝ Արամ Սանոսյանի գլխավորությամբ: Ավանդական դարձած տոնական օրը այս տարի հանգամանքների բերումով չի նշվի :