Շարունակվում է Նինոծմինդա քաղաքի ճանապարհների վերանորոգման աշխատանքները

Շարունակվում է Նինոծմինդա քաղաքի ճանապարհների վերանորոգման աշխատանքները

NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը սկսել է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Նինոծմինդա քաղաքի կենտրոնական ճանապարհի վրա:

Այսօր ՝ հունիսի 1 -ին Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում անցկացվում էր կարկատման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացանք ճանապարհաշինական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Ինասարիձեից, աշխատանքները ներկա պահին շարունակվում են Պուշկին փողոցում եւ կատարվում է տենդերով նախատեսված ասֆալտապատման վերջին աշխատանքները:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի փողոցներում և մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհներին լրացուցիչ վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է լրացուցիչ 100,000 լարի, ինչը թույլ կտա վերականգնել մնացած բոլոր տարածքները: