Գանձա գյուղից Աշխեն Հախվերդյանը պահանջում է իր մասնաբաժինը հայրական տնից

Գանձա գյուղից Աշխեն Հախվերդյանը պահանջում է իր մասնաբաժինը հայրական տնից

Գանձա գյուղից 58-ամյա Աշխեն Հախվերդյանը երկար տարիներ ապրում է Նինոծմինդա քաղաքում ՝ վարձակալած սենյակում:

Աշխենի խոսքով ՝ իր հոր ու մոր մահից հետո 2015 թվականին Գանձա գյուղում գտնվող իր հայրական տունը վերագրանցվեց եղբոր անունով:

«Վերջերս իմացա, որ հորս տունը, որը օրենքով պետք է պատկաներ թե ինձ, թե եղբորս, գրանցվել է եղբորս անունով ՝ առանց իմ համաձայնության: Ես չգիտեմ, թե ինչպես է նա տունը գրանցել առանց իմ գրավոր համաձայնության, քանի որ երկուսս էլ հայրիկիս ժառանգներն ենք: Ես ուզում եմ, որ եղբայրս փաստաթղթով ինձ մեկ սենյակ տա, որպեսզի ես ունենամ իմ սեփական տանիքը իմ գլխավերևում:

«Երբ ես երեք տարեկան էի, ընկա թոնիր և դարձա հաշմանդամ : Վիրահատվել եմ չորս անգամ: Մի ոտքս պրոթեզ է, իսկ մյուս ոտք վիրահատել է պետք : 40 տարվա ընթացքում, որպես առաջին խմբի հաշմանդամ, պետությունից 350 լարի եմ ստանում: Ամբողջ գումարը գնում է բժշկության համար », – ասում է Աշխենը:

Նա ունի 1,25 հա հողամաս, որից իր վրա գրանցված է միայն 50 ար հողը , բայց այս հողը ևս օգտագործում է եղբայրը: Մինչ 2004 թվականը Աշխենն ապրում էր գյուղում ՝ իր հայրական տանը: Ամեն ինչ լավ էր, հետո սկսվեց նվաստացումը նրա եղբոր ընտանիքի կողմից, և նա ստիպված եղավ հեռանալ տանից, վարձեց մի սենյակ Նինոծմինդա քաղաքում և այժմ ապրում է միայնակ:

Ըստ Աշխենի եղբոր՝ Մկրտիչ Հախվերդյանի , քրոջ ասածը սուտ է. «Ես առաջարկել եմ և առաջարկում եմ մեր տան մեջ մեկ սենյակ, որպեսզի նա ապրի, բայց նա չի ցանկանում: Երբ նա ամուսնացավ, մենք տունը վերագրանցեցինք , նա հրաժարվեց ամեն ինչից, ասաց, որ քեզնից ոչինչ պետք չէ: Վերջերս ես նույնիսկ ծերանոց էի գնացել, որտեղ ապրում էր Աշխենը, նրան բերեցի տուն, սենյակ հատկացրեցի, բայց նա չցանկացավ իմ ընտանիքի հետ մեկ հարկի տակ ապրել »: