Վրաստանում 16-ից բարձր քաղաքացիները կկարողանան պատվաստվել «Pfizer»-ով

Վրաստանում 16-ից բարձր քաղաքացիները կկարողանան պատվաստվել «Pfizer»-ով

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանում 16 տարեկանից բարձր քաղաքացիները կկարողանան պատվաստվել «Pfizer» պատվաստանյութով:

Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, «Pfizer»-ի հրահանգում նշվել է պատվաստում 16 տարեկանից բարձր, այսօր բոլոր մյուս պատվաստանյութերով պատվաստվում է 18 տարեկանից բարձր բնակչությունը:

«Pfizer»-ը թույլատրվում է 16 տարեկանից, ուստի «Pfizer» ներկրվելուց հետո մենք փոփոխություն կունենանք, և կպատվաստվի 16-ից բարձր բնակչությունը: Ինչ վերաբերում է հետագա որոշումներին, որոնք որոշ երկրներ արդեն իրականացնում են «Pfizer»-ի հետ կապված, մենք կսպասենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմանը:

Մենք ձեզ հորդորում ենք հնարավորինս տեղեկացնել բնակչությանը, որ ամրագրումները կբացվեն վաղվանից, ակտիվանան, ամրագրումները կլինեն երկու շաբաթվա համար: Մենք դիտելու ենք, թե ինչպիսին կլինի ակտիվությունը, այնուհետև այն կավելանա ամբողջ ամսվա և ամբողջ ամառվա ընթացքում: Մենք կսկսենք «Sinopharm»-ով, այնուհետև կավելացվենք «Sinovac»-ը և «Pfizer»-ը», – ասաց Գամղրելիձեն:1tv.ge