Ճանապարհների նորոգումը շարունակվում է Նինոծմինդա քաղաքում

Ճանապարհների նորոգումը շարունակվում է Նինոծմինդա քաղաքում

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը սկսեց աշխատել Նինոծմինդա քաղաքում ճանապարհների նորոգման ուղղությամբ լրացուցիչ հայտարարված մրցույթի շրջանակներում 100,000 լարիի չափով: Այս պահին աշխատանքներ են տարվում Նինոծմինդա քաղաքի Տերյան փողոցում:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայության ղեկավար Արմեն Բդոյանից, նախագիծը նախատեսում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ `1900 քառ.մ.-ի չափով: Ինչպես Նինոծմինդա քաղաքում, այնպես էլ քաղաքապետարանի գյուղեր տանող ճանապարհներին:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ նախագիծն է, որն իրականացվում է Նինոծմինդայի փողոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Առաջին անգամ ծախսվել է 100 000 լարի: